PROJECTS
Aito
AITO ավտոսրահի լուսավորության նախագիծ
«Էլեկտրիկա Գրուպ» ընկերությունը իրականացրել է AITO ավտոսրահի ամբողջական լուսավորության նախագծում և իրականացում՝ ապահովելով ժամանակակից, էսթետիկ և ֆունկցիոնալ միջավայր։
Նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել հավասարաչափ, փափուկ և միաժամանակ ընդգծող լուսավորություն, որը կբացահայտի ավտոմեքենաների դիզայնը և կստեղծի բարձրակարգ շոուրումային մթնոլորտ։ Տարածքում կիրառվել են լայնածավալ ինտեգրված լուսային պանելներ, որոնք ապահովում են բարձր լույսի հոսք՝ առանց շողքի և ստվերների կտրուկ անցումների։
Լուսավորության լուծումները ընտրվել են այնպես, որ՝
- ապահովեն ավտոմեքենաների գունային ճշգրիտ փոխանցում,
- ընդգծեն մակերեսների փայլը և դետալները,
- ստեղծեն հարմարավետ և պրեմիում միջավայր հաճախորդների համար։
Նախագծում համադրվել են մինիմալիստական դիզայնը և առաջադեմ լուսային տեխնոլոգիաները՝ համապատասխանելով ժամանակակից ավտոսրահների բարձր պահանջներին։













1.webp)







.webp)




