PROJECTS
Էլնարիո Զարդերի Սրահ
Էլնարիո զարդերի սրահ․ լուսավորություն, որն ընդգծում է փայլը
Էլնարիոն մեզ վստահեց իր նորաբաց զարդերի խանութ-սրահի լուսավորության նախագծումը։
Նրանց գլխավոր նպատակն էր ստանալ լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես կծառայի, այլ նաև շեշտադրի ապրանքների փայլն ու արժեքավորությունը։ Մենք առաջարկել ենք լուծում, որը համադրում է գեղագիտական նրբություն, պրոֆեսիոնալ լուսային հաշվարկներ և վաճառքի հոգեբանություն։Նախագծման ընթացքում ընտրվել են
բարձրորակ կետային լուսատուներ՝
տեղադրված այնպես, որ յուրաքանչյուր զարդ ստանա իր անհատական լուսային շեշտադրումը։ Սրանք ուղղված են կոնկրետ ստենդների և ցուցադրական հատվածների վրա՝ զերծ մնումով ավելորդ անդրադարձներից ու ստվերներից։ Այս մոտեցումը թույլ է տալիս հաճախորդին տեսնել ամեն մանրուք՝ նյութից մինչև փայլ։Բացի հիմնական լուսատուներից օգտագործվել են նաև
LED ժապավեններ՝
տեղադրված ալյումինե պրոֆիլների մեջ։ Դրանք կիրառվել են ստենդների եզրագծերին՝ ստեղծելով լուսային կոնտուրներ, որոնք ընդգծում են տարածքի կառուցվածքը և խորությունը։ Լուսավորության գունային ջերմաստիճանը ընտրվել է հատուկ՝ համապատասխան զարդերի նյութերին ստեղծելով շքեղ, բայց ջերմ մթնոլորտ՝ իդեալական ոսկու, արծաթի և ադամանդի փայլը վեր հանելու համար։ Արդյունքում՝ հաճախորդն ընկալում է զարդը որպես բարձրարժեք արվեստի գործ։
Սրահում ստեղծված մթնոլորտը նպաստում է ինչպես ապրանքատեսականու գրավչությանը, այնպես էլ հաճախորդի հարմարավետությանը։ Մեր մոտեցումն մեկն է՝ լուսավորությունը պետք է ոչ միայն տեսանելի դարձնի, այլև արժևորի։ Եվ հենց դա էլ արեցինք Էլնարիոյի համար։